Մենարան Վարդան Հակոբյան

Մի օրորոց է

Վարդան Հակոբյան

Մի օրորոց է պակասում միայն...Գլուխս առել ծնկներիդ վրա,Օրորում ես, մայր,Բայց օրորվողը էլ արդեն ես չեմ,Իմ երազներն են։Իմ խոհերն են եւ աշխարհն է գուցե,Միայն թե՝ ես չեմ։Մի օրորոց է պակասում միայն...Տեսնու՞մ ես, արդեն էլ լաց չեմ լինումՈւ չեմ պահանջում,Որ ինձ բարուրած տնից դուրս տանեսԱռաջվա նման,Երբ չգիտեի հանգիստ, քուն ու նինջ.Ո՞վ էր մեղավոր,Բանաստեղծ էիր ծնել ինձ մի քիչ...​Մի օրորոց է պակասում միայն...Ապրած օրերս խտացել իմ մեջՈւ փոթորկել են իրենցով հոգիս,Բայց տխրությամբ չեմ քո գիրկը ընկել,Տխուր չեմ, օ, ոչ...Սակայն դու, ներիր, ներիր որդուդ, մայր, Նորից եմ ծնվում,Այս անգամ արդեն... ապրած օրերից։​Մի օրորոց է պակասում միայն...