Մտորումներ վիետնամական
Վարդան Հակոբյան
Արյունս տաք է,Արյունս իմ մեջ վառվում է հիմաՀորիզոն ելնող արեւի նման:Հայացքս անհուն խոսքեր է պոկումԱնգամ քարերից,Իսկ պարզությունս դեռ իմ սրտի մեջ Փորձում է պահելԲացվող բողբոջի պայթյունը կանաչ,Արկի պայթյունն է խանգարում, սակայն:Արյունս տաք է,Արյունս կարմիր հրդեհ է ասես Իմ երակներում,Եվ ես մի վայրկյանՄոռանում եմ սեր, վայելք ու ժպիտ,Երբ ծաղիկների փայլին եմ նայումՈւ լսում անզուսպ ցասումը նրանց.- Որոտ կա հեռվումՈւ անմեղ ճիչ կա տրորվող գարնան:Արյունս տաք է,Արյունս հոսում երգերիս միջով,Խոհերիս միջով արյունս հոսում,Ոչ թե միայն իմ,Այլ նաեւ սիրտն է անցնում լեռներիս,Որպես խենթացած արեւի հալոցք՝Մի փորձեք հպել ձեր շուրթը նրան:Արյունս տա՛ք է,Տա՜ք է արյունս...