Իմ տան լույսը
Վարդան Հակոբյան
Սար ու ձորեր լցվեց մութը,Կորցրի նորից տուտը ճամփիս։Բայց եւ հանկարծ հիշեցի, որՏանն իմ՝ հեռվում,Մի լավ մանուկ՝ անուշ մոր հետ՝Լույսը վառած,Իմ ճամփան է հիմա պահում։Հիշեցի եւ, հրաշք, կարծեսԻմ տան լույսըՁուլված նրանց ժպիտներին,Կարոտի պես եկա՜վ, եկա՜վ,Լցվեց մեկեն աչքերիս մեջ,Լույսը իմ տան...Ախր, մայրս ասում էր միշտ.- Երբ որ տնից մեկը հանկարծՈՒշանում է հանդ ու արտում,Արեգակը մայր մտնելիս՝Վառեք լույսը,Որ նա լույսով գա, հասնի տուն...