Մի աստղիկ
Վարդան Հակոբյան
Եղեգան շուրթին դողում է օրը, -Երազն աղջկա աչքով է սիրուն,Բացվելիք ճամփան ձգվում է մտքում,Երկնքի ափին կռունկ է տունըԵվ չի մատնելու խրխինջը ձիու։Մթան կրծքի տակ զարկում է առուն, -Խոտի աղմուկում ծլում է պահը,Լուսինը ճերմակ կրծքկալ է ընկած,Ժամը բողբոջ է սլացքում ճյուղի,Ծղրիդին պիտի դափնիներ տրվեն։Քամին լուռ է դեռ իր ծուռ մտքի մեջ, -Մի ձայն բախվում է ժայռին ու ընկնում,Հողը կրծքի տակ խայտաց երկունքով,Մի աստղիկ ցավից փակում է աչքը,Ճամփան չտեսած երազ է տեսնում։Հոգեսույզ մի ճիչ սահեց կապույտով, -Վաղը արտերը առատ բերք կտան,Հասկահանել են սրտերը սիրուց,Նոր զինվորներ են ծնվում հին ցավիցԵվ ծուխն Արցախա բարձրանում է վեր։