Մենարան Վարդան Հակոբյան

Եվ անհնար է չապրելը

Վարդան Հակոբյան

Օրը գլորվեց որպես մութ կծիկ, -Եվ խճճված են թելերը բոլոր,Եվ փախչող տուտը բռնել չի լինում,Եվ ժամը չունի ետդարձի կամուրջ,Օգնության կարիք ունեն ամենքը։Հայացքը հանգչեց դիմախաղերում, -Եվ ջուրը հազար անուն է փոխել,Եվ ճամփան քարշ է գալիս ցավի մեջ,Եվ սաղարթի մեջ ձայն չունի օրը,Եվ օտարվում է դաշտն իր բույրերում։Վիշտը արձակվեց արյան վազքի մեջ, -Եվ սրտի դուռը ծեծում է փուշը,Եվ ծառը հավքի ներսում երգում է,Եվ Քիրսը ճամփա ընկել - գալիս է,Եվ անհնար է դառնում չապրելը։Մեր բռունցքներին կապտած երկինք կա, -Եվ ստվերները շրջված դեմքեր են,Եվ կորած պահը որոնում է մեզ,Եվ արմատներում աճում է լույսը,Եվ... սպարապետն եմ ես իմ Աստծու։