Ետդարձի ճամփան
Վարդան Հակոբյան
Ետդարձի ճամփան ոտքիս մեջ փուշ է. -Եվ թանձրանում է սեւը սեւի մեջ,Եվ ջարդված խոտի ճիչ կա չլսվող,Եվ լեռն ավազի քաշում է անվերջ,Եվ ես, իսկապես, անտանելի եմ։Մթնած բառի մեջ երկինքը շարժվեց. -Հեռուն մարում է չոր լացի ներսում,Ես հարվածի մեջ ապրում եմ քարը,Ես վար եմ բերում ինձ նժարներից,Ծխացող վերք են աչքերս դեմքիս։Գալ, չգալ՝ մեկ է։ Անձրեւ է պղտոր. -Անտառում հավքի որբացած բույն կա,Ծառը լույսն ի վեր հոսում է անխոս,Սայթաքված քայլը դաջվել է հոգուս,Տարուբեր նավ է օրը տարաբախտ։Փշրվեց լեռը արեւի վրա. -Հավքին ուրացավ թեւը երկնքում,Լույսից արագ է տարածվում ցավը,Առուն ուրիշի գարնան մեջ մտավ,Եվ կտցին սիրտ է բերել աղավնին։