Մենարան Վարդան Հակոբյան

Ճանապարհս

Վարդան Հակոբյան

ՃանապարհսՍկսվում է արշալույսից։Ու գնում է - անվախճան է։Հատում է նա գիշեր ու լեռ,Հատում է նա սար ու դարերՈՒ գնում է,Ու չի հատվում,Չի վհատվում։ՃանապարհսՄայրամուտին չի ավարտվում.Ոտքը հանկարծ քարի՞ն առավ՝Ոչ թե ցավին մրմռացող,Իմ սրտի՛ն է նա հավատում,ՈՒ գնում է,Ու չի հատվում,Չի վհատվում...Դուք չե՞ք տեսել ճանապարհս,Չե՞ք տեսել ձեր ճանապարհին։