Մենարան Վարդան Հակոբյան

Մաս ունեմ

Վարդան Հակոբյան

Տեսել եմ գույնը ծաղկին լքելիս,երբ աշնան հոտ են օրերը առնում,առուն՝ ժայռերի կողը քերելիս,անձրեւաջուր են երբ ջրին խառնում։​Երկնքում՝ արեւ, իսկ հողին՝ մրջյուն,տեսել եմ՝ ոնց են զուգահեռ քայլում,ոնց է եղեգը ափին մրմնջում,երբ որ ծովի մեջ հողմեր են վայում։​Տեսել եմ՝ ոնց են վարդերը տխրում,հաճախ ժպիտն ենք միայն նկատում,աղջկա այրող շուրթն ենք համբուրում,բայց գիտե՞նք ինչ կա կրծքի տակ, սրտում։​Տեսել եմ արծաթ լուսնի շողի տակգիշերաշորում բուրող ծաղիկներ,եւ նրանց շուրթին՝ գարնան ցողը տաք,եւ նրանց շուրթին՝ սիրո խաղիկներ։​Տեսել եմ՝ դեմքը երկնքին հառածոնց է անձրեւով աղջիկը բերկրում,ոնց է կուսական լեռների առաջարբեցած հովը հոգին քրքրում։​Տեսել եմ՝ ցասկոտ ամպրոպի պահինամպի փեշի տակ մտած թփերիեւ՝ մի փոքրիկ ծիլ՝ պարզ, արեւային,հեղեղին պարզած զորությունը իր։​Լեռնոտ երկինքը տրվում է քիչ-քիչ,արեւը մոտ է, արդեն հասնում եմ.տեսնում եմ այսպես ամեն-ամեն ինչ,եւ ամեն ինչից իմ մեջ մաս ունեմ։