Ձեռքերս
Վարդան Հակոբյան
Չսեղմած ձեռքի համար թախծում ենԵվ սեղմած ձեռքից ջերմանո՜ւմ այնպես... Այնպես հուզվում են, այնպես խոսուն ենՁեռքերս... որոնք նայում են միշտ ձեզ,Ձեռքերս... որ ձեզ միշտ կարոտում են։Նրանք ձեռքերն են Հայկ Նահապետի։Նրանք նման են հորս ձեռքերին,Որոնց ճաքերում մեր ամեն հանդից մի նշխար հող կա,Կոշտուկների մեջԿա եւ քարտեզը իմ անծայր երկրի։Մարգարիտներ են հանում ձեռքերսՁեր ձայնից, սրտից, ձեր լռությունից։Նրանք զուլալ են, երեխա են միշտ...Իսկ թե խայթում է չարությունը ինձ՝Ես լացի համար էլ չունեմ արցունք,Նայեք ձեռքերիս,Տեսեք ինչպես են նրանք բռունցքվում։Դեհ՝ արցունքները - ինչքան էլ՝ խոշոր - Չեն կարող լինել բռունցքների չափ։Ես ամբողջովին ձեռք եմ ու բռունցք։