Մենարան Վարդան Հակոբյան

Ամենաբարձր գագաթներն են

Վարդան Հակոբյան

Ամենաբարձր գագաթներն ենիմ երազները,եւ սպասում են նրանք երեւի.ինձ մի օր այնտեղ կտանի սերը՝իմ Միներվայի ձեռքը խնդրելու...Եվ հետո, հետո մի օր անպայմանկապույտների մեջ տունս կհիմնեմ - վեհ ու շուքավոր՝մատուռի նման,եւ այն կդառնա կրկներգն արեւի,երջանկությունս՝արեւաբիբը առավոտների։Կապրեմ արեւի,երկնքի,լույսի հարատեւությամբ,կկարգավորեմ եղանակները։Եվ, որ տունը իմ անթերի լինիու հողմերի դեմլինի աներեր,Իմ տան պատի մոտ սիրով կտնկեմհողմերի լեզուն արմատով սերտածխաղողի մի որթ։Իսկ հիմա գնամ։ Ձորեր կան, գիտեմ,որ գագաթների միջեւ են ընկածՈւ չեն երեւում,Խորն են ձորերը։Ճանապարհները փոխում են այնքա՜ն,կճանաչե՞ն ինձ իմ երազները...