Մենարան Վարդան Հակոբյան

Հրաժեշտ (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Երբ չի հեռանում ծառը տերեւից,երբ արցունքներից աչքեր են ընկնում,երբ չասված խոսքը լեզվի ծայրին է,սակայն ոչ մի կերպ չի մտաբերվում,ուրեմն՝ պահը խորհուրդներ ունի։​Երբ քաշաթուխպը սարերից քաշվում,անհետանում է չգիտես, թե ուր,երբ քո ոտքը դեռ ճամփին չդրած՝սիրտդ քեզանից առաջ է ընկնում,ուրեմն՝ ճամփան վաղվան մի թողիր։​Երբ հողն արմատի միջով չի ձգվում,երբ չի աստղոտվում մութը երկնքով,երբ անլուր քարը արդեն չի երգում՝անգամ կաքավն է երբ իջնում քարին,ուրեմն՝ ուղին ուղիղ չի գնում։​Երբ ծիծաղում է ցավը երեսիդ,երբ խոսքը սառած շուրթի համ ունի,երբ որ աղբյուրը ծարավ չի բերում,առավել եւս՝ չի կոտրի ծարավ,ուրեմն՝ պահն է մնաս բարովի։