Այս խաչքարերը ես եմ
Վարդան Հակոբյան
Մի փունջ խոտ պոկիր եւ վերցրու փոշին ճաքած խաչքարից՝ինչպես որ հոգնածճակատն են սրբում։Եվ կտեսնես, որ բացվող գրերից ոսկեղենիկ,լույս է ցոլանում,պատգա՜մ սրբազան։Եվ կտեսնես, որ բացվող գրերից ելնում են մանկտիք,գլուխներից վերպահած տուն ու վանք։Եվ կտեսնես, որ բացվող գրերից հառնում են լեռներ՝տունդարձի կորածճամփեքը փնտրող։Եվ կտեսնես, որ բացվող գրերը ճանապարհներ են,հավերժ ուղեւոր՝Մաշտոց ու Վարդան։Մի փունջ խոտ պոկիր եւ սրբիր փոշին՝ ցավոտ է, բայց՝ չէ՛,ուրիշին չե՜մ տագի՛րը ճակատիս...Մի փունջ խոտ պոկիր եւ սրբիր փոշին՝ ինչ քար էլ լինիհողում տարատանջ,սու՜րբ ու արցախյա՛ն։Եվ կտեսնես, որ աչքերիդ առաջ կելնի-կհառնիանուշ մի երկիր՝աշխա՜րհ Հայաստա՛ն։