Հողոտ արեւ
Վարդան Հակոբյան
Լեռան կանաչ կրծքից ելած,Շողը լեռոտ,Թեւը՝ հողոտ-ցողո՛տ արեւ,Քո կարոտը ծանոթ է ինձ.Որքան կուզեսԹեւածիր դու երկնի հեռվումՈւ մի՛ հիշիր մայր լեռներին:-Միեւնույն է,Երբ մարելու ժամդ հասնի,Ինչ որ մի սերԱկամայից քեզ կքաշի, Կբերի քեզ,Որ լեռների գրկում... հանգչես: