Անհոգությունը
Վարդան Հակոբյան
Անհոգությունը իմ մեջ ապրում է`Որպես համրության սղոցող մի ճիչ,Եվ ես երազիս ծաղկած ափում էլԱնհոգ եմ կարծես ու սառը մի քիչ:Հաճախ չեմ զգում վայրկյանը անցնող,Ներիր, ժամանակ, տարիքս խենթ է.Հավատիս կապույտ եզերքում բացվողԻմ կարոտների, հույզերի հետ եմ:Իմ տան վրա է ամեն, ամեն օրԵրկինքը բացում դուռը արեւի,Որ զգամ օրվա խորհուրդն արեւովՈւ բացվող օրս հասկով օրորվի...