Մենարան Վարդան Հակոբյան

Հոգնել էի

Վարդան Հակոբյան

Հոգնել էի իմ մանկության ձին փնտրելուց։Ուզում էի հանգստանալ։Ու պառկեցի, որ աչք փակեմ երկու վայրկյան։Սակայն հանկարծ ես վեր թռա ինչ-որ ձայնից,քարերն ընկա։Խաբված էի. իմ մանկության գիժ գետակն էր ինձ ձեռ առել՝իր վշշոցը խփելով իմ ականջներին՝որպես անթամբ ձիու խրխինջ ու վարգ վայրի երամակի։