Մենարան Վարդան Հակոբյան

Ցավը աչքերս

Վարդան Հակոբյան

Ցավը աչքերս ասեղնոտում է։Հոգնած հայացքս՝ լուռ, փաղաքշաբար,շոյում են նորից քո մասին գրված,արյունաշաղախ իմ հին երգերը։Մի շուն՝լքված ու հավատարիմ շուն,նստել, լիզում էիր տիրոջ տված ծանր վերքերը։Աշխարհը տխուր մի մենարան է։