Մենարան Վարդան Հակոբյան

Հոգիս ձմռան ձյուների մեջ

Վարդան Հակոբյան

Հոգիս ձմռան ձյուների մեջ մոմ եմ արել աստղագուշակ, -բայց փողոցը ամայության չի պոկվում դեռ իմ ոտքերից,վերջին կաթիլն իմ երակում քո պատկերն է պահում էլի,համբուրում եմ ես ինձ խեղդող մատները քո տավիղալար.դաշտում հիմա մթին-մթին ստվերն է սեւ ագռավների։​Ձայն տուր... Ո՜ւր ե՜ս... Եվ ոռնում են քարերը իմ ճանապարհի, -աչքերիս դեմ՝ փուշ ու տատասկ, խզբզոցներ երազասուր,ես չգիտեմ, չեմ հասկանում, ես չեմ տեսել, չեմ հավատում,անապատի հովազի պես ճակռոտում է վիշտը հոգիս.ներիր, Աստված, իմ պայթյունով թե աշխարհն այս փոշիանա։​Իմ ճակատը խաչման վայրն է աստվածազարմ կայծակների, -հոգուս շիկնած թոնրապատին բուրում է թեժ հացը արդար,բարձր-բարձր՝ սարից էլ վեր, ես պահում եմ սուրբ մանանան,ես՝ աններում, անհուն սիրո ավետավոր ու բարբարոս,այլեւս չե՛մ, չեմ բաշխելու ոչ մի զարկը ես իմ բազկի։​Հազար տեղից խոցված եմ ես, ես՝ մռունչը խուլ վերքերի -մութ-քաթանված գիշերները ծվատվում են մագիլներում,փնտրտուք են կիրճ ու ճամփա եւ մոլուցք են անպարագիծ,իմ կրծքի տակ միանգամից ալիքվում են ծովերն ամեն.ի՝նչ չքնաղ է մահն առյուծի՝ կողքին իր ետ խլված... էգի։ 06.11.96թ.