Ես գամված եմ
Վարդան Հակոբյան
Հավքի բույնը շյուղից կախվել ու ճոճվում է գետի վրա, -հեռուներում երերում է թեւը մթնոտ կապույտն արդեն,ճամփաս դարձել օղապարան եւ իմ ոտքից քաշում է ետ,ես իմ առաջ քարացել եմ՝ ներիր, Աստված, ո՞ւմ էի պետք,անհայտ ճամփի տուտն է բռնել փողոցներից հոգնած մի շուն։Ժայռի կրծքին խավարախոս ես գամված եմ զույգ ափերով, -ծվատվում է սիրտս գարշոտ կտուցներով անգղների,ձորի վրա պտտվում է հազարաճիչ մի խեւ երկինք,սողունների վտառն ի վեր խլրտում են քար ու ամպեր,ոտնատակված մի սուրբ մարմին լողում է դեռ քաոսի մեջ։Իմ վերքերում մեռած հուշը շողշողում է որպես մամուռ, -մեխը խփիր աչքերիս մեջ, հատիր լեզուն իմ բարբարոս,տար գլուխը իմ կտրված - առհավատչյան հաղթանակիդ,եղեգնուտի ջուրը հոգուդ մեղքերը թող լվա իսպառ,եւ դու գնա՝ ձիդ չափ տված՝ հանիր սուրդ, ասպատակիր։Կյանքս՝ կորած հույսի մի հետք, կուլ է գնում անգույն, տարտամ, -ջրիկ, ծեծված տղմուտներից դուրս է քաշվում խփված մի նավ,մոռացումի թույն է մաղվում ճամփաների վրա քայլված,անհուն, անծիր տիեզերքում հուրն է մարում ծիր-կաթինի.ես չեմ հիշվում, մոռացվել եմ, ես չեմ եղել, ես էլ չկամ։