Հեռավոր զանգ
Վարդան Հակոբյան
Ուր էլ լինեին,Երեկոները հավաքվում էին,Թառում շահ ծառի կանաչ ճյուղերին, Գովերգում նրան,Իրենց ծիվ-ծիվը փորձում աշխարհիԱմենաքաղցր երգերի վրա։Իսկ երբ խավարըԹանձրանում էր, ու գիշերն էր գալիս,Նրանք կողք-կողքի քուն էին մտնում՝Պահված սոսափող տերեւների տակ։Այսպես՝ ամեն օր։Բայց աշուն եկավ,Շահ ծառի վրա տերեւ չմնաց, Մերկացավ ծառը.Եվ էլ իզուր էրԱմեն երեկո սպասում նրանց.Թռչունները վաղ մոռացան նրան։