Մենարան Վարդան Հակոբյան

Մութն ընկել է

Վարդան Հակոբյան

(Ժողովրդական)Երեկոն թաց է։Եվ դեմքիս փարվող այս թեթեւ հովըԱսես շրթերիդ հպումն է քաղցր.Կարոտս վաղուց ճամփա է ելել, Որ գա, քեզ գտնի...Եվ նա կգտնի, անշո՛ւշտ, ես գիտե՛մ. Հավատս հիմաԼուսնթագ լեռան հրապույր ունի,Նրա լանջերից հավաքում եմ եսԽոհերս կանաչ ու երազներս,Իմ կարոտի հետՔայլում դեպի քեզ, Քայլում դեպի տուն...Մութն ընկել է,Թաց է երեկոն...