Մենարան Վարդան Հակոբյան

Հարսնախոսություն

Վարդան Հակոբյան

Ես ուզում եմ ինչ-որ բան պարզել.պսակը իրեն գտավ ծաղկի մեջ,երազվեց առուն դժվար դաշտերում,իր թեւը քսեց գարունն իմ քիվին,եւ իմ քայլերից ճամփան արթնացավ։Ես ուզում էի ինչ-որ բան հուշել.խաս հավքի բույնը սկսեց երգել,հողը տաք խշշաց կանաչ ծառի շուրջ,աչքը հարսնացավ շողից երազի,խույս տվող հեռուն ընդառաջ եկավ։Ես ուզում էի ինչ-որ բան մեկնել.վանքը երեխա դարձավ դաշտի մեջ,հավատն իրենից կերտեց ձեւերն իմ,մատներս լույսի բանալի դարձանեւ քո դռան մոտ բառերս կորցրի։Ես ուզում էի ինչ-որ բան ասել.Քարերը լույսի ոտքերը ընկան,դու մորոտվեցիր ձայնի մեջ իմ մոր,իմ տան քիվերին քսվեցին թեւերեւ վերադարձան ծիծեռնակները։