Մենարան Վարդան Հակոբյան

Երբ վերադառնամ

Վարդան Հակոբյան

Երբ վերադառնամ՝ բան եմ ասելու.ամեն մի տերեւ՝ մի փոքրիկ նավակ,գետում նավակի տեղ չի մնացել,ճանապարհվում է աշունը հեռու...երբ վերադառնամ՝ բան եմ ասելու։​Երբ վերադառնամ՝ բան եմ ասելու.սառցալուլաներ կկախեմ ճյուղքից՝գարնան սպասման հարուստ պաշարով,մինչ ձյունն երեսիդ կսրբի մի ձեռք...երբ վերադառնամ՝ բան եմ ասելու։​Երբ վերադառնամ՝ բան եմ ասելու.միշտ քո ափի մեջ, բայց ձեռքիդ կարոտքո մաքուր հողն եմ... զոհասեղանին,աչքով էլ դիպչես՝ կբերրիանամ...երբ վերադառնամ՝ բան եմ ասելու։