Մենարան Վարդան Հակոբյան

Հասունության հասակի պես

Վարդան Հակոբյան

Պետք չէ թեթեւ լինել, ամպե՛ր,Խելառ քամին,Ձեզ կտանի աշխարհից դուրս,Եվ դուք կարոտ կմնաք միշտՁեր կարոտից շուրթը ճաքած Լեռ ու ժայռի,Ձեր կրծքի տակ քա՛ղցր-քաղցրԽլրտացողԿակաչաշուրթ առուների...Հասունության հասակի պես Եղեք լցված,Կիսով հողինՈւ ջրերին ձուլված եղեք,Նրանք են լոկ պարգեւում ձեզԾանրությունը ձեր իմաստուն:Ձեր մշտարթունԼինելության թարմությունն ենՆրանք նաեւ...Թեթեւ լինել պետք չէ, ամպե՛ր: