Հասկը լցվել է
Վարդան Հակոբյան
Հասկը լցվել է: Ծանր է հասկը:Եվ բարակ-երկար ցողունը մի օրԹեքվել, ճկվել է: Հասկին ի՜նչ ասեմ:Նրա մոտ կանգնած խոտերը վայրիՄի հպարտությամբ Մնում են անթեք:Նրանց ի՜նչ ասեմ:Չգիտեմ, թե ինչ, բայց ինչ-որ մի բանԿարծես ասում եմԵվ շարունակում գնալ իմ ճամփան՝Ճամփով այն հասկի: