Մենարան Վարդան Հակոբյան

Պահից լույս վերցրու

Վարդան Հակոբյան

Պահից լույս վերցրու՝ կհավերժանա,Կդառնա զորեղՁյուները ճեղքող վաղ գարնան նման:-Դու այդպես տիրիրԱնցնող պահերի հավերժությանը:Եվ կհաջորդեն օրերդ իրարԼույսով ագուցված տողերի հանգով,Երբ անցումներդ պահերի միջեւ Կամուրջներ դառնան,Իսկ սերդ՝ ճամփորդԼույս ու հավերժի:Թող շատ կամուրջներ լինեն աշխարհում,Միայն թե պետք չէ մոռանալ, իմ սեր.Կամրջից միայն նրանք են ընկնում,Ովքեր վախո՜վ են փորձում այն անցնել: