Մենարան Վարդան Հակոբյան

Հասել եմ քեզ

Վարդան Հակոբյան

Հասել եմ քեզ։ Եվ չեմ հասել։Եվ վառվում է սիրտս, հիմա, այն աստղի մեջ,որ ամենից հեռավորն է՝երկնի հեռու, հեռու ծերպին։​Հասել եմ քեզ։ Եվ չեմ հասել։Եվ վառվում է սիրտս հիմա այն ծաղկի մեջ,որ ամենից մոտիկն է ինձժայռի մոտիկ, մոտիկ ծերպին։​Հասել եմ քեզ։ Եվ չեմ հասել։Եվ երկինքն է վառվում աստղում,Եվ ծաղկի մեջ ժայռն է բուրում,Եվ հնչում է քո աչքերի սուրբ մեղեդին՝իմ աստղի մեջ, իմ ծաղկի մեջեւ աստղիկից մինչեւ ծաղիկ...երբ կհանես ինձ պատրանքից,ես բուրում եմ աստղի նման,ծաղկի նման վառվում եմ ես...​ Առեղծվածը ինչպե՞ս պարզել.երբ չեմ հասնում՝ հասնում եմ ես,եւ չեմ հասնում՝ երբ հասնում եմ...