Մենարան Վարդան Հակոբյան

Երբ ճանապարհը կիսել ենք արդեն

Վարդան Հակոբյան

Երբ ճանապարհը կիսել ենք արդեն,Ես կամաց, թեթեւ հպվում եմ թեւիդ.- Այս ո՞ւր ենք գնում...Եվ ուշանում է քո պատասխանը,Եվ դու նայում ես հեռվին ծիրանի,Ապա ասում ես՝ թեւիս հպվելով.- Պարզապես քեզ հետ քայլելը լավ է,Քեզ հավատալով՝ գալիս եմ քեզ հետ...Գնում ենք այսպես...Բայց ո՞ւր ենք գնում։ Հարցնես՝ չգիտեմ... Հարցնեմ՝ չգիտես...Բայց երբ մեկտեղ ենք՝ երկուսով գիտենք,առանց մեկ-մեկու մենք ի՞նչ իմանանք...