Մենարան Վարդան Հակոբյան

Հանդիպում

Վարդան Հակոբյան

Աչքերս վառվող սիրո գույն ունեն.Երբ գալիս են ինձ խոհերն օրորում,Կոպերս դանդա՜ղ, դանդաղ իջնում ենԵվ... հանդիպում եմ քեզ իմ աչքերում:Լույսեր եմ փնջում ես քո աչքերից,Հողաբույր բույրեր, խորհուրդ ու հավատ,Բայց երբ լքում են քո աչքերը ինձ,Մի երգ եմ դառնում ասես անավարտ,Թախծի սեւերում ես մոլորվում եմՈւ ծարավում են շուրթերս... կյանքի:Կյանքիս գաղտնիքը քո աչքերում է,Ե՞րբ պիտի այնտեղ հանդիպենք, անգին...