Խնդիր
Վարդան Հակոբյան
Իմ ժամացույցը խնդիր է լուծում,Խնդիր մի խրթին,Որ ձեռքիս վրա հուշում է նրանԶարկերակը իմ.- Սե՞րն է, արդյոք, առանցքն աշխարհի, Թե՞ աշխարհն ինքն է առանցքը սիրո...Իմ ժամացույցը խնդիր է լուծում,Եվ ամեն ժամից մի նոր հրաշք է Սպասում սիրտն իմ,Թեկուզ ես վաղուց,Վաղուց եմ իմ մեջ լուծել խնդիրն այդԵվ վաղուց գիտեմ, որ լուծում չունի...