Այսօր աշունը ցրել է իրեն
Վարդան Հակոբյան
Այսօր աշունը ցրել է իրենփողոցների տերեւներում անհամար։Տերեւները հավաքելիս, հոկտեմբերին,հավաքարարուհի Փիրուզանվախեցավ խիստ,երբ վառվող տերեւների մեջ տեսավգիշերվա թարմ եղյամը վրանմի սիրտ։Ով էր իր սիրտը հանել ու նետել՝զզված իր սիրուց, իր սիրելուց անպատասխան։Կգա աշունը, կգա ու կգնա եւ ինձ հետեւողցավի աշունը,բայց գարունը, որ գնացել է, էլ չի գա։Քաղաքի մուտքի մոտ, աղբանոցում,վառվում են հեռացող աշնան տարիները,եւ ծուխը մշտապես ելնում է վեր։