Մենարան Վարդան Հակոբյան

Կանգնել եմ՝ հենված բնին

Վարդան Հակոբյան

Կանգնել եմ՝ հենված բնին,ասես ճյուղն եմ ծառի,որ ճկվել էձյուների տակ ու թեւերով թեքվել հողին։Ու ծխում եմ։Ինձ չի սիրում՝ ում սիրում եմ։Ում չեմ սիրում՝ ինձ սիրում է։ Ու ծխում եմ։Քամին տանում էծուխը։Ես ետեւից նայում եմ տխուր։Իսկ գարունը չի երեւում դեռ,իսկ տաքերը դեռ չեն սկսվել,իսկ ես սպասում եմ, որ գարունը գաու ինձ սիրի՝ ում սիրում եմ։Հենվել եմ ծառին։ Ծառը ծխում է...