Մենարան Վարդան Հակոբյան

Կրկնություն հին դասի

Վարդան Հակոբյան

Անձրեւը պիտի քշեր ու տաներ,Վայրկյանը պիտի քշեր ու տաներ,Ու քամին պիտի քշեր ու տաներ - Հողը։Դուրս ելավ սակայն հողի տաք ծոցից,Արմատներ ձգեց, ճյուղեր - քամու դեմ,Ու անձրեւի դեմ, ու վայրկյանի դեմ -Ծառը։Ու հողը մնաց - ծլեց ու ծաղկեց,ՈՒ ծառը մնաց - երբեք չճկվեց,Ու ինձ պատմում է՝ այսպես ու այսպես...Ծառն ինձ սրանով նոր դաս չի տալիս,Պարզապես իմ հին դասն եմ կրկնում։