Ապրում
Վարդան Հակոբյան
Տերեւն ապրում է հրաժեշտի պահ։Եվ երկինքն է գգվում խենթորեն,Եվ թողնում է, որՄաքուր կապույտը իր շուրջը ծփա Որպես երգված երգ։Տերեւը արդենՎախով է ծառի ճյուղից վար նայում,Դա հիմա ինչ-որ նման է ասես Իրեն... կորցնելուն։Եվ նա ասում է.- Մնաս բարով, օր՝ կիսատ մնացած,Բարով, խնդությամբ դու շարունակվես...Տերեւի երգըՏաք երկրներ է փախցնում ահաՆրան մտերիմ ինչ-որ մի թռչուն։. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Ծառի հուշերում օրեցօր քշվումԵվ վերադարձի ճամփա է փնտրումԴեռ նոր հեռացող տերեւների չուն։