Մենարան Վարդան Հակոբյան

Կրկին՝ բողբոջի բացման հանդիսավոր արարողություն

Վարդան Հակոբյան

Կա մի ծաղիկ, որ աճում է միայնբանտերիպատուհաններին, որոնցով միշտ դուրս են նայումկալանավորների երազկոտ աչքերը։​Աշխարհում առաջին վերադարձը սրբագործել ենաղավնիները։Վճռաբեկժամանակ։​Օրը - հիշատակի համար հոտնկայս անցնողրոպեներ։ Գերցավը մարդունդարձնում է գերմարդ։ Ամեն աղջկա ձեռքում վարդ կա՝անգամ եթե չկա, պարզապեսմեր աչքերը տառապում են վատատեսությամբ։​Արդյոք աստղինհաջողվո՞ւմ էհասնել ինքն իրեն։ Ավելի ու ավելի շատանում ենսիրո երգիչներն աշխարհում՝ քանի դեռ սեր չկա։​Ուղեղիս մեջ այս ի՞նչ բառեր են. «Ներիր, Երեւան,արյան հոտ կա վարդերիդ մեջ»։ Մեծագույն սխրանքըտիեզերքում,դա բողբոջի բացումն է։ Հասնելը կորցնել է, անշուշտ։​Եվ չկա ավելի հիմար հարց, քան «Ուր ես գնում»-ը,որովհետեւ բոլորս, ի վերջո, նույն տեղն ենք գնում։​Տխուր օդ։ Անծանոթ ստվերուհի։ Իսկ Գյուստավ Ֆլոբերնասում է, թե կա մի ծառ՝ բաբելոնյան ինչ որ հասցեով, որի ճյուղերին, մրգերի տեղակ, մարդկային գլուխներ են աճում։​Մի մրջյուն ծառի բունն ի վեր բարձրանում է, երեւի, երկինք։