Մենարան Վարդան Հակոբյան

Ծննդավայր

Վարդան Հակոբյան

Իր թերթերը բացում էհեռուն,երազը իջնում է այնտեղ։​Հոգիս տալիս եմմանուշակներինեւ քարերը բուրում են։​Ճանապարհը մեկնարկ էամեն վայրկյան,շարունակություն՝ անավարտ։​Ես փնտրում եմ ամենքին,իսկ լույսը բարդենունառաջարկում է երկինք։​Ափիս մեջ կսկծում ենձեռքի ճաքերըմաճ բռնած պապիս։​Ծաղիկները աճում ենմիայն այնտեղ,ուր ցավում է սիրտը։​Քեզ մոտ բերող մի քայլսհազար մղոնովքեզանից հեռացնում է ինձ։​Ամենաերկար տարածությունըթեւից սիրտն է՝երբ թռիչքի մեջ չէ աղավնին։​Իր թեւերը բացում էմի ծաղիկ,եւ հեռուն դառնում է ծննդավայր։