Մենարան Վարդան Հակոբյան

Կոլաժներ

Վարդան Հակոբյան

Ժամանակի ամփոփումն իմ մեջունի պահեր, որ չեն տեղավորվումկալվածքներում Քրոմոսի։​Հետաքրքիր է, ինչու հավքերըկանաչ թփերին են թառում միշտ,իսկ ագռավները՝ միայն չոր։​Ծառերն ապրում են անտառի մեջ,մինչդեռ անտառը, նայում եմ ուշադիր,ծառերից դուրս է գտնվում։​Հաղթող թե պարտվող՝ նույն բանն են անում,ապահովում են պայքարի ընթացքը, եւառանց մեկի, մյուսը չի կայանում։​Բառի տխրության մեջ ես ապրում եմ,ինչպես դաշտի անվրեպ գույները՝թիթեռնակի թեւերի վրա։​Ծառից կախված է Դավթի տավիղը։Իմ սիրո երգերից ամենալավն այն է,որն ընդհանրապես սիրո մասին չէ։​Վերջապես՝ ես ինչու եմ անվերջմեկնում-հեռանում հենց այն կետից,որին ամբողջ կյանքում ձգտում եմ հասնել։