Մենարան Վարդան Հակոբյան

Անձրեւն աղջիկ է փախցնում

Վարդան Հակոբյան

Մանուշակ քաղելիս՝ լույսը մենախոսում էմատներիս մեջ։ Սիրո խոսքերիցմարդ դառնում է առավել խոցելի եւ բացու, վերջիվերջո, մեռնում է։​Ամառը առիթ է տվել, որ արեգակըլինի բարբարոս, եւ մի քիչ էլ, երեւի,դու ես նպաստել այդ ամենին։ Աչքերդտխուր են, տեսնես ինչո՞ւ է աշուն։​Այնտեղ, ուր աղբյուր եմ, ծարավըգեղեցիկ է անդիմադրելի։ Իսկ օրիորդԺենին, Պիեռն է ասում, այծ է դարձել,որ ուտի հարեւանի կաղամբները։​Անդունդ՝ լեռան գագաթին։ Երբ տիրում ենառանց դիմադրության, ուրեմն՝ երեխա չիծնվելու, առավել եւս՝ տղա։ Քեզ նայելիս՝աչքերս դառնում են անապաստան թիթեռներ։​Լուսինը նոր էր դուրս գալիս, երբ դուասացիր, որ համաձայն ես իմ կինը դառնալ։Ժամանակի մեջ՝ պահերի արտահոսք,եւ սրտից դուրս՝ անմաքուր է սերը։​Անձրեւը աղջիկ է փախցնում։ Իսկ հետաճըմեզ տանում է ոչ թե այնտեղ, ուր գնում էինք, այլեւ այնտեղ, ուր չէինք եւ որտեղից,հազա՛ր ավաղ, այլեւս դուրս գալ չի լինում։