Մենարան Վարդան Հակոբյան

Կարեւոր խոսքերն ապրում են լռության մեջ

Վարդան Հակոբյան

Որտեղ որ գնում եմ, բոլոր վայրերն անասելի օտար ու խորթ են եւամենուրեք ինձ թվում է, թե ուր-որ է պիտի մեկնեմ հարազատմի վայր, բայց ո՞ւր... Ավա՜ղ, այն ոչ մի տեղ չէ։ Մութի սեւ ձին հեծած՝անտառների, սարերի, իմ սերերի վրայով արշավում է մի աստղ։ (Իսկ բառը, նայեցեք, ծիծաղում է միամտությանս վրա, որ ես հավատում եմ, թեիբր ինքն ասում է այն, ինչ ես եմ ուզում ասած լինել)։​Երբ ես լռում եմ՝ խիստ կարեւոր են դառնում բոլոր խոսքերը։ Եվ որպեսզիգործս ավարտին հասցնեմ՝ երես եմ թեքում ժամանակից։ ՄինչդեռՊասկալը սուր-սուր մեխերով գոտի է կրում մեջքին, որ ծակծկոցովսթափվի՝ եթե բարոյապաշտությունից շեղվի հանկարծ։ Աղջիկներին նետածմանուշակներս արմատներ են ձգում օդում՝ մինչեւ կիջնեն ձեռքերի մեջ։ Ուքանի ես չեմ ասել, թե անձրեւներն ինչու են գալիս, երեկոն գուշակումներ է անում։​Երկինքն աստղերի «դեսանտ է իջեցնում» լեռան վրա։ Խավարն ուր որ էհեռանում է եւ միայն խոր ձորերում կծկված մութի ծվեններն են մնում քնովանցած՝ որպես մամուռների թավ խսիրների վրա կուչ եկած շան լակոտներ։ Քանի գիշերտեւեց իմ գիշերը։ Ծաղկի ոտքի տակ ծրարված հայացք՝ որ հասցե չունի։​Ես եկա քո խոսքի ուղղությամբ, բայց դու այնտեղ չէիր եւ ձայնդ մենակ էր։Եվ որքան ձկներ կան, Տեր Աստված, որ ծնվելու համար չունեն համապատասխան ծովեր։​Ամենուրեք ես անուղղելի փոքրամասնություն եմ. մի՛ բարձրաձայնեք լռությունը, մի՛փորձեք նժարել արցունքները ձիերի՝ Կեսարի վերահաս մահվանիցառաջ։ Մութը հաշվում է իմ վայրկյանները, մութը թվաբանում էերգիս բառերը (բառեր, որ իրենք են ընտրում իմ գրիչը - Օ. Պաս) մութն իրեբենոսյան մարմինն է առաջարկում ինձ՝ իմ արյան դիմաց - կարմիր,կարմիր։ Ես անդունդներն ի վեր հաղթահարում եմ մութը՝ լույսի հիշողությամբ։​ 2005