Մենարան Վարդան Հակոբյան

Խոտի քնքշանքը

Վարդան Հակոբյան

Երբ քեզ հիշում եմ ու մտորում եմ մենակ, սրտիս միջիցինձ է հասնում մի կռունկի ձայն եւերամի թեւին ուշացած երկինքը հեռանում է։ Մարմինդբուրում է վայրի ծաղիկներով, այնպես որ՝ քիչ է մնում հավատամ, թեդու չես ծնվել, այլ մայրդ քեզ հանել է մեր Զնգանաձորի մանուշակոտ գետից։​Երկինքները հաջորդում են իրար Մեծ քարի վրա։​Մինչեւ թոնրի կրակը չի թեժանում՝ լիզելով պատերըթոնրատան, մինչեւ չի քշումայդտեղից սատանաներին բոլոր, խոնչան չի բերվում թոնիր,քանզի պարզ է, որ խմորահացը թոնրապատից չի բռնելու։​Իսկ դու, երազիդ մեջ, իմ ձեռքը բռնած, վազեցիր թոնրատունը ձեր՝երբ անձրեւ էր ու կայծակն էր երկնքում խաչաձեւվում,մինչ ես կուզենայիերկնքից խոսք խլեինքամբողջովին դրսում։​Առվակներն ինչ-որ հուշեր էին տանում իրենց հետ, որ մերը չէին, անշուշտ։(Բառերը շրջում են հոտերով ու նախիրներով, ինչպես մարդիկ շատ հին, վաղնջական ժամանակներում)։Իսկ հիմա, երբ ծառն ուզում է ոտքն անտառից դուրս դնել՝թեկուզ մի քայլ, ծառերի նախիրը ոչնչացնում է նրան։ Ծառերն ուտում են ծառերին։ Զի​«Սերն առ նախիր ավելի հին է, քան սերն առ ես-ը» (Նիցշե)։Անտառը դուրս է եկել առվի ջրերից, եւ ծառերը ձկներ են։​Աչքերդ կայծակների թելին ի մի բերված կախարդական հուլունքներ են։​Ես լսում եմ, թե ինչպես է ճանապարհ ընկնում լույսը,որին դիմավորողների մեջ​միայն ես ու դու ենք, որ ես ու դու ենք։(Ես ուզում եմ հավասարվել խոտին ու ջրին՝ նրանց մասին երգելու պահին գոնե։Իսկ ծաղիկն իր գեղեցկության համար շնորհակալություն է ասում իմ աչքերին)։​Ամեն ցավի ցավ մի ասեք, ամեն ցավ իր տիրոջ անունով կոչեք,որովհետեւ աշխարհում անտեր մարդիկ ինչքան ուզեք՝ կան, բայցանտեր ցավ չի լինում. բոլոր ծաղիկներն իմ միջոցով են գալիս դեպի քեզ։​Ես համբուրում եմ կայծակները։ Սերը միայն անցյալ ունի,ապագայում այն արդեն չսպիացած հուշ է։Նոյյան տապանի մեջ տեղավորվել են Մասիսները եւ լողում են հեռու։​ 2005թ.