Մենարան Վարդան Հակոբյան

Կապանքներ

Վարդան Հակոբյան

Քարերը կախվել են իմ թեւերից,Լեռները կախվել են իմ թեւերից.- Դու պետք է մնաս...​Ու մտածում եմ.Ինձ այցելեր մի լավ հեքիաթ,Ուր երգերը չեն հորինվում,Չեն հորինվում եւ աչքերը,Եվ դու,Եվ դու չես հորինվում,Պահերը քեզ չեն ծռմռում։​Ինձ այցելեր մի լավ հեքիաթ,Ուր բառը քեզ թեւին առներՀավքի նման,Ուր ծաղկունքը, կանաչը թարմ,Մատնությունն են քնքշության,Ուր կա մի ծառ,Որի կապույտ սլացքի մեջԿրկնվում եմ ամեն վայրկյան։​Քարերը կախվել են իմ թեւերից,Լեռները կախվել են իմ թեւերից,Նամակս գնաց հավքի ոտքերին.- Ես պետք է մնամ...