Մենարան Վարդան Հակոբյան

Իմ հավատը

Վարդան Հակոբյան

Կապրեմ, իհարկե։ Եվ ես չեմ թողնի,Քամին ծաղկունքից խոհեր փախցնի.Կօգնեմ անպայման՝ գարունը հողիԻմ սրտի միջով, ձեզանով բացվի։​Մայթերի վրա ժպիտ կդառնամ,Աղջիկները թող քայլեն թավիշով.Եվ գուցե, գուցե մի քիչ հասկանան՝Սիրտը չի կարող միշտ ապրել հուշով։​Դուք ինչ որ մեկին սիրո՞ւմ եք, խնդրեմ,Թալիսմանել եմ - սերը չի մերժվի.Ինձ պես խենթերին խելքի կբերեմ,Որ պայծառ սիրո պահը հավերժի։​Դեհ, իմ ձեռքի՞ն չէ... Ես այնպես կանեմ՝Սերը ամենուր ապրի տիրոջ պես.Արեւի ճամփին երգեր կցանեմ,Որ օրվա վերջում չլքի նա մեզ։​Խաղաղությունը երկինք կդարձնեմ,Լեռներին կասեմ՝ հսկեցեք արթուն.Հետո ես դանդաղ ու անտես կանցնեմՈՒ ձեր բերկրանքին կձուլվեմ հորդուն։​Իսկ թե չստացվի... Վկա եղեք դուք,Այնժամ ձեռնոց եմ ես ինձ նետելու.Եվ ով էլ լինի պարտվողը, ինչ փույթ,Հաղթողը դարձյալ սերն է լինելու։