Մենարան Վարդան Հակոբյան

Կանթեղ (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Երբ տուն էր մտնում,առաջինը մոր դեմքին էր նայումիմ մանկությունըու թե ուրախ էր իմ մայրը լինում, ինքն էլ ժպտում էր,թե մորս դեմքին ստվեր երեւար(ինչքան թաքցներ՝ նա նկատում էր),քաշվում մի անկյունեւ մեծավարի ո՜նց էր տառապումայդ փոքրիկ ու մեծ, խենթխելոք տղան։Օրը վաղ անցավ,եւ իմ մայրիկը տատիկ է հիմա,դեմքը գարունքվա գորգադաշտ է պարզ,որտեղ ամեն թոռ ծաղիկ է հինում,չհասկանալով հաճախ էլ թողնումիր չարաճճի խզբզանքները,որոնց տակ էլի ալավ է տալիսմորս ժպիտը ջերմ ու մշտավառ՝մեր Եխծուն տակի խաչքարի վրաաստծո վառած կանթեղի նման։Ժամանակին՝ ի՞նչ...«Տատիկ» մի ասեք մորս, բալիկներ,թվում է՝ նրան դուք եք դարձնում ծեր, բայց չէ, ներեցեք,ախր, վերջապես, տատիկն է նա ձեր։Սակայն եւ որքան ես կուզենայիձեր տատի մասին երկու խոսք ասել.խոնարհությունն է նա ողջ աշխարհի,նա ձեզ համար է ջահելությունը «մոռացել» մի օրեւ դարձել տատիկ,ձեր ամեն կանչին ասում է՝ ա ջա՜ն...-Տատն էլ այդքան մայրի՞կ կլինի...Թե ճամփա ելնեմ՝ ճակատիս վրամորս համբույրի տաք հետքը միշտ կաեւ այդ ճակատին էլ ոնց կհաղթենցավ ու ձնաբուք,ամենաուժգին հողմերը անգամ։Երբ տուն է մտնում,առաջինը մոր դեմքին է նայումջահելությունսու թե ուրախ է իմ մայրը լինում, ինքն էլ ժպտում է,թե մորս դեմքին ստվեր երեւաց(ինչքան թաքցնի՝ նա նկատում է)քաշվում մի անկյունեւ մանկան նման ո՜նց է տառապումայդ մեծ ու փոքրիկ, հայրացած տղան։