Մենարան Վարդան Հակոբյան

Ծարավ ճյուղեր

Վարդան Հակոբյան

Գարնանամուտին բողբոջների մեջՈւ ներսում հոգու ծնվեցին լույսերու խոսք ասելու մի տաք ցանկություն։Բայց ծառը խոսել չկարողացավ,բառեր չգտավ։ՈՒ կեղեւից դուրս վառվող հույսերըբողբոջներ դարձան, դարձան ծաղիկներ։ՈՒ... ծառը ծաղկեց...Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը...Աշխարհում ոչ ոք եւ ոչինչ այնքաննման չէ մորս,որքան որ գարնան ծաղկած նշենին։Երբ ես նայում եմ նրա ծաղկունքին,թվում է մորս օրորն եմ լսում, որ բառեր չունիեւ հասկանում եմ բուրմունքը նրա,քանզի ճոճքս երբ ծառից էր կապված,մորս օրորի, քաղցր կաթի հետգարնան ծաղկավոր լույսերն եմ ըմպել...Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը։Մորս հետ երեկ այգի գնացի,ցույց տվեց ծառը,որից մշտապես կապում էր ճոճքս,ծառը, որ գիտե բոլոր երգերը իմ խենթ մանկության...Եվ ծառից այնպե՜ս ես ամաչեցի,որ նա շատ վաղուց օրոր չի լսում,որ բալիկներիսոչ մեկի ճոճքըչի կապվում նրա ծարավ ճյուղերից...Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը...Մենակ թողեցի մորս ծառի հետ,գուցե բան ունի ծառը ասելու,ժպտացին իրար։Մորս ժպիտով գարունը դարձավգարուն ավելի, ծաղկավոր ու սուրբ։Իսկ երբ մոտեցա, ծերացած մայրսննջում էր ծառի օրորների մեջ՝որպես երեխա-եւ ծառը ո՜նց էր վերադարձնումնրա երգավո՛ր, տա՜ք օրորները...Ես շատ եմ սիրում ծաղկած ծառերը...