Մենարան Վարդան Հակոբյան

Ծառն իր տեսակի

Վարդան Հակոբյան

Ծառն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց երգեր արգելված,եւ հավքերն, ահա, գիժ ու տաքգլուխ,վրա են տալիսայդ պտուղներին։​Լույսն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց օրեր արգելված,եւ սրտերն, ահա, գիժ-սիրահարվածվրա են տալիսայդ պտուղներին։​Սերն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց վերքեր արգելված,եւ ցավերն, ահա, գիժ ու անհագուրդվրա են տալիսայդ պտուղներին։​Հույսն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց ձգտումն արգելված,եւ արեւն, ահա, գիժ ու դյուրաբորբվրա է տալիսայդ պտուղներին։​Ես իմ տեսակի երազների մեջհասունացրի կարոտն արգելված,եւ քարերն անգամ Արցախ աշխարհիթեւեր են դարձելուսերիս վրա։