Մենարան Վարդան Հակոբյան

Ծառը կախվել է իր կենտ տերևից

Վարդան Հակոբյան

Լացը տխուր երգ է, երգը՝ ուրախ լաց։ Վիշտը միակ վայրն է, որտեղերկրագնդի բոլոր մարդիկ հայրենակիցներ են։ Մանավանդ, երբ չես քայլում՝չկա ճանապարհը, իսկ ծաղիկը կայանում է այն պահին, երբ պոկում ես։​Առաջնորդում են մեզ հաճախ դիպվածները։ Այդ ովքե՞ր են անուղղելի հավատացած, թեմիակ ճիշտն իրենց ընտրած ուղին է։ Ծառ է նաեւ այն, ինչ ծառ չէ, իսկԴեկարտը-կասկածի փիլիսոփան-զբոսնում է ոչ թե ծառի, այլ «ինչ ծառ չէ»-ի տակ։​Չկա ճշմարտություն, կա միայն պատկերացում, թե կա ճշմարտություն։ Թե արեւի լույսը, իբրեւ,ութ րոպեում է երկիր հասնում։ Ցանկացած հանդիպման մեջ նստած է հա-սունացող հրաժեշտի զգացողությունը։ Մի՛ արի։ Ամեն գալ՝ գնալ է։​Մառախուղը բնակվում է լույսի մեջ։ Անկործանելի։ Աշխարհում ոչինչոչ մեկինը չէ։ Խավարը վերցնում է գույները, լույսը՝ վերադարձնում։ Այն, ինչ որոշ է՝անցյալ է, այն, ինչ տեսնում ենք... Բայց ինչու ենք խաբում մեր չխաբվող աչքերին։​Գույները հառնում են բույրերից։ Տիեզերքի մասնակցությամբ։ Եռանկյուն շրջանագիծ։ Եվ ես կորցրել եմ, թեպետ չգիտեմ, թե ինչ։ Ես քեզ տեսնելով՝ հաստատում են աչքերս, իմաստավորում լույսը։ Բառերն աչքեր են։​Տերեւից, քարից, մութից, ցավից, չգիտեմ՝ էլ ինչից ստեղծում եմ ժամանակըլույսի։ Երկնքի սպիտակ էջից հեռացնում եմ մառախուղը։ Իսկ ծառնօդում պահվող իր կենտ տերեւից կախվել է հասակով մեկ։