Վերջին կենացը
Վարդան Հակոբյան
Հիմա ես քեզ մոտ եմ, բայց դու ինձ մեկ-մեկ հեռվից եսնայում, անսահման հեռվից։ Ասում են՝ Իպոլիտը, մթան մեջխրվելուց առաջ, մի կում խմել է արեւի կենացը։Լուսնի բուրմունքը խշշում էվայրի առուների մեջ։ Եվ, ահա,կորցրել են՝ լույսը լույս լինելու, ծառը ծառ լինելու,սպիտակը սպիտակ լինելու, մաքուրը մաքուր լինելուիրենց զգացողությունը, բայց դեռ չեմ գտել ես,որ մի գեղեցիկ ու անակնկալ օր վերադարձնեմ գուցե։Մանկությանս վայրերին է ձուլվումբառը՝ դառնալով իմ հայրենիքը։Ամպ չէ ամպը՝ եթե ամպ է։Ես կառչել էի սիրուց (տառապում էի կատաղի), որնամեն վայրկյան ինձ սպանում էր։ Եվ մինչեւ հիմա էլիմ տխրության նժարներում վերուվարում են երկու աչքեր։Չեմ սիրում վերջը։ Իսկ եթե ամենուրեք ասվում է արդեն ոչ թեճշմարտությունը, այլեւ այն, ինչ դուր է գալիս լսողներին,ուրեմն՝ արնաքամ է երկիրը,եւ ընդամենն անգիրված ու անկոչ մի ականջմտնուկ է միտքը։Քայլում է ստվերն ամեն ինչի։ Եվ Նրա ներսում բարու եւչբարու բծերը դասավորված են այնպես, որ եթե դրսիցերեւալու լինեին, ապա կհիշեցնեին վագրազոլեր։Արյունս փշրվում է ինքն իր մեջ, մի քիչ քայլենք չեկած ձյունի տակ։Մի թափառաշրջիկ, մի բոմժ, ցավոք՝ ապագայի միակ մարգարեն,մոտենում է, բայց քանի որ ինքն իր հետ է, դարձյալ չի կարողանում մնալ մենակ։Անհեթեթ խավարը թնկթնկաց ներս ու դրսում՝վերջին կենացն ասա, խմենք։ Եվ հետո գնացին ուրիշ կնոջ, ուրիշ ծաղկի վրա (թեեւ ծաղիկն ուրիշի չի լինում)։Լուսնի բուրմունքը շնկշնկում է վայրի առուների մեջ։