Ծաղկել է բառը իմ լեզվի վրա
Վարդան Հակոբյան
Ծաղկել է բառը իմ լեզվի վրա,Շուրթերիս, սակայն, խոսքը չի ծաղկում.Չի տեղավորվում սիրտը մի խոսքում,Ծաղկել է բառը իմ լեզվի վրա։Անցնում եմ համր, լուռ, հավքի նման՝Թռիչքիս համը թողած երկնքում.Ծաղկել է բառը իմ լեզվի վրա,Շուրթերիս, սակայն, խոսքը չի ծաղկում։