Ես ու առյուծը
Վարդան Հակոբյան
Ես ու առյուծը ինձնից դուրս կանգնել,Մեկ-մեկու աչքում փնտրում ենք իրար.Մեկտեղ շրջել ենք աշխարհը արար՝Ես ու առյուծը, ինձնից դուրս կանգնել։Վաղուց եմ նրան իմ մեջ տեր կարգել,Բայց սիրուս մեջ է նա առյուծ միայն.Ես ու առյուծը ինձնից դուրս կանգնել,Մեկ-մեկու աչքում փնտրում ենք իրար։