Խռովք
Վարդան Հակոբյան
Ինչ ասեմ։ Արդեն ասելիք չունեմ.-ձյունի մեջ հալվեց, կորավ արեւը,լույսը ձնծաղկի ծոցում քնել է,ճանապարհն ի վար իջնում է սարը.հովտով շարժվում եմ արցունքի նման։Իմ հոգու վրա կա մի լուռ ճամփա-ձորը հոսում է առուներն ի վար,ժայռը ձգվում է մտքի շոյանքում,դեռ դուրս չի եկել օրը թռիչքի,ե՞րբ է արցունքը հասնելու աչքին։ՈՒնեմ բյուր խոցեր՝ արքա եմ, ո՜նց չէ.կարոտն ասվելու շուրթեր է փնտրում,թող որ պահ տրվի հողը հատիկին,վշտի եզերքին ծառը ծաղկում է.ես համբուրում եմ ձեռքերն ինձ պարզված։Իմ աչքից կաթում, կորչում եմ հողում.լեռը հավքի մեջ տաք բույն է հյուսում,իմ ձին գալու է ինձ գտնի մի օր,աստված իր որբի դուռն է գնալու.ցավս ճրագ եմ արել, գնում եմ...