Մենարան Վարդան Հակոբյան

Խոռնխոտը

Վարդան Հակոբյան

Խոռնխոտը մեր հանդերի ծաղիկ է,Ժայռուտների տաք շուրթերի տաղիկ է,Իմ հայրենի քարուտներում բուրվառող՝Կաքավների կտցից ընկած խաղիկ է։Ծուփ-ծուփ ծաղիկ, արեւ-ամռան հուր ունի,Վարսերիդ պես անհնազանդ բույր ունի,Քեզ հանդ տանեմ, ծանոթացիր նրա հետ,Դեռ չգիտե, որ քեզ նման քույր ունի։Խոռնխոտը - լեռան լանջին՝ մի համբույր,Աղջկական կրծքի մի խալ, համ ու բույր...Խոռնխոտը՝ գարունների ուխտավայր,Ամեն թուփը՝ հողին բուսած հավքի բույն։Ծաղկունանց մեջ - համապայծառ սիրտ ու սեր,Գնանք, նվագ-շյուղիկներից երգ հյուսենք...Մեր դեմ՝ սար-ձոր, հազարաբույր մի աշխարհ,Խոռնխոտը՝ կանաչ արեւ ու լույս է...